Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Սննդակարգ դարչինով և կոճապղպեղով. 2-3 կգ` 7 օրում. tert.am

Սննդակարգ դարչինով և կոճապղպեղով. 2-3 կգ` 7 օրում. tert.am

Healthy Living House-ը ներկայացրել է, թե ինչպես է պետք օգտագործել դարչինն ու կոճապղպեղը նիհարելու համար: Ներկայացված բաղադրատոմսերը միայն դարչին ու կոճապղպղեղ չեն ներառում, սակայն դրանք երկու բաղադրատոմսում էլ էական դեր են խաղում:

 

Բաղադրատոմս 1

 

Անհրաժեշտ բաղադրիչները.

500 մլ ջուր,

500 մլ կեֆիր,

3 թեյի գդալ սև թեյ,

1 թեյի գդալ դարչին,

1 թեյի գդալ կոճապղպեղ,

1 թեյի գդալ մեղր,

1 թեյի գդալ կարրի:

 

Պատրաստման եղանակը.

Նախ պետք է եռացնել ջուրը, ապա ավելացնել բոլոր բաղադրիչները, բացի կեֆիրից: Երբ ջուրը սառչի, քամել այն և խառնել կեֆիրի հետ: Ըմպել ընթրիքի փոխարեն, որից հետո ոչինչ պետք չէ ուտել, միայն կարելի է ջուր խմել:

 

Բաղադրատոմս 2

 

Անհրաժեշտ բաղադրիչները.

80 մլ ջուր,

170 մլ կաթ,

1 թեյի գդալ կոճապղպեղ,

1 թեյի գդալ դարչին,

1 թեյի գդալ կարրի:

 

Պատրաստման եղանակը.

Լցնել կարրին, դարչինը և կոճապղպեղը տաք ջրի մեջ, ապա ավելացնել  կաթը, խառնել և ըմպել քնելուց առաջ:

 

Զգուշացում. կարիին չպետք է օգտագործել հղիության ընթացքում, հեպատիտի, երիկամների և մարսողական համակարգի խնդիրների ժամանակ:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. womensnote.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ